Անցնող տարին մրցասպարեզների տիրակալների համար ռեկորդային է ընտանեկան սկանդալների եւ ամուսնալուծությունների առումով եւ թանկարժեք ապահարզանների ցուցակը, հավանաբար, կեզրափակի NBA-ի աստղ Կոբի Բրայանը:
Նրա կնոջը` Վանեսսա Լաինին, ձանձրացրել են բասկետբոլային օղակների տիրակալի` արդեն ապացուցված դավաճանությունները: Ճիշտ է, անհավատարմության քանակական ռեկորդը Թայգեր Վուդսինն է (նա ընդունել է 120 հոգու հետ կնոջը դավաճանելու իրողությունը), որի համար զրկվել է $100 միլիոնից, սակայն Բրայանն ամենայն հավանականությամբ հարկադրված կլինի հաշտվել դրանից երկու անգամ ավելի գումարի կորստի հետ:
Իսկ ընդհանուր առմամբ մարզաշխարհի յոթ ամենաթանկ ամուսնալուծությունների ցուցակն այսպիսին է:
Դմիտրի Ռիբոլովլեւ, «Մոնակո» ակումբի սեփականատեր` $ 4250 մլն
Կարդացեք նաև
Բեռնի Էքլսթոուն, «Ֆորմուլա 1»-ի սեփականատեր` $ 730 մլն
Ռոման Աբրամովիչ, «Չելսի» ակումբի սեփականատեր` $ 300 մլն
Կոբի Բրայան, բասկետբոլիստ` $ 200 մլն
Մայքլ Ջորդան, բասկետբոլիստ` $ 150 մլն
Թայգեր Վուդս, գոլֆիստ` $ 100 մլն
Բորիս Բեքեր, թենիսիստ` $ 15 մլն:
Դատարանի որոշում դեռ չի կայացվել: Նշված է այն գումարը, որին հավակնում է կինը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ