Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. «Սերժ Սարգսյանը գնաց հարկայինին «չփխեց», բայց արդյունք չեղավ»

Դեկտեմբեր 20,2011 15:07

Կենսապահովման նվազագույն զամբյուղը չի համապատասխանում նվազագույն աշխատավարձին եւ կենսաթոշակին: Այսօր «Նովոստի-Արմենիա» ակումբում նման կարծիք հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով՝ նվազագույն զամբյուղով 60 հազարից ավելի դրամ է պետք, որպեսզի մարդ գոյատեւի, իսկ նվազագույն աշխատավարձը՝ մոտ 32 հազար դրամ է. «Սա նշանակում է, որ նվազագույն զամբյուղի մասին օրենքն անիմաստ է, քանի որ չի գործում եւ օրենք են խախտում: ԱԺ-ում պատճառաբանում են, թե որպեսզի օրենքը կիրառվի, բյուջեում բավարար եկումտներ են պետք»:

Որպեսզի բյուջեն էլ բավարար եկամուտներ ապահովի, ըստ Թ. Մանասերյանի, հարկավոր է ստվերից վերցնել այդ գումարները: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս ստվերից վերցնել գումարները, եթե նույն ԱԺ-ում այն գործարարներն են, որոնք ստվերով են աշխատում՝ տնտեսագետը պատասխանեց. «Հենց տենց: Մոտեցում է պետք, հստակ աշխատանք է պետք տանել այդ մարդկանց հետ: ԱԺ-ում  նստած մարդիկ ասում են, դե լավ, ես ո՞նց գնամ իմ ընկերոջից վերցնեմ: Էդ նույն օլիգարխը, եթե իսկական ընկեր է, պետք է հասկանա ու պատրաստակամ  խոսի էդ ընկերոջ հետ»:

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե գուցե ստվերային տնտեսության կրճատման համար ՀՀ նախագահը ներքին կարգով օլիգարխներին կարգի՞ հրավիրի, պարոն Մանասերյանն այսպես պատասխանեց. «Սերժ Սարգսյանը գնում է հարկային ու տեսնում եք, կոպիտ ասած՝ ոնց է «չփխում»: Դրանից հետո ի՞նչ է  լինում՝ ոչինչ: Ուրեմն հենց ԱԺ-ն պիտի հետամուտ լինի, թե ինչպես է կիրառվում օրենքը»: Տնտեսագետի դիտարկմամբ՝ ժողովուրդն էլ պետք է պայքարի եւ պահանջի, որպեսզի ստվերը գոնե կրճատվի:

Եկող տարվա բյուջեն էլ տնտեսագետը իրատեսական համարեց, չնայած այն ընդունվել է 66 ձայնով: Մանասերյանի խոսքերով՝ «Այդ քվեարկությունը աննախադեպ էր: Սովորաբար բյուջեների քվեարկությունները  շատ մեծ տոկոս են ունեցել: Շատերը նույնիսկ չեն կարդում բյուջեի նախագիծը, միայն  քվեարկում են: Տվյալ տնտեսության պայմաններում՝ եկամուտների հավաքագրման եւ հարկային քաղաքականության, արտաքին ազդակները հաշվի առնելով, ես մեծ փոփոխություններ չէի էլ ակնկալում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031