Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյան. «Նախագահի մոտ գնալու հատուկ օր ես չունեմ»

Դեկտեմբեր 20,2011 14:50

Հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր եւ այլեւս «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Սամվել Ալեքսանյանը չի պատրաստվում Սուրբ ծննդյան եւ ամանորյա տոնակատարությունների առիթով լքել Հայաստանը:

Ամանորը նա տոնելու է իր սեփականություն հանդիսացող «Փարվանա» ռեստորանային համալիրում:

Aravot.am-ի հարցին` սովորաբար առաջինն ո՞ւմ Նոր տարին է գնում շնորհավորելու, գործարարն ասաց, որ ոչ մեկի: Իսկ հանրապետության նախագահին ե՞րբ է շնորհավորում` հարցին էլ պատասխանեց. «Երեւի կկանչի իր մոտ , կշնորհավորենք»: Հետաքրքրվեցինք` նման ընդունված կարգ կա՞, երբ նախագահն իր մտերիմներին հրավերքներ է անում ամանորյա տոնակատարությունների առիթով եւ պարզվեց, որ խոսքը նախագահական պալատում եւ այլ գերատեսչություն-հիմնարկություններում ավանդաբար կազմակերպվող տոնական ընդունելությունների մասին է. «Սպորտի առիթով պարոն Հայրապետյանն օրերս կազմակերպել էր, շնորհավորեցինք, առիթ կլինի մի հատ էլ կշնորհավորենք»: Ճշտող հարցին` հատուկ օր չկա՞, որ գնաք եւ նախագահին շնորհավորեք, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Նախագահի մոտ գնալու հատուկ օր ես չունեմ, բայց օրեր կան, որ հավաքվում ենք եւ այդ օրն էլ շնորհավորում ենք»:

Իսկ իրեն` գործարարին, առաջինը շնորհավորում են իր ընկերները, բարեկամները: Անուններ նշել մեր զրուցակիցը չցանկացավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031