Լրահոս
Օրվա լրահոսը

«Շտապօգնության» տնօրենը բողոքներ ստանում է, բայց այդ մասին չի բարձրաձայնում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2011 14:46

«Շտապօգնություն» ընկերության աշխատակիցներին վերաբերող քաղաքացիների դժգոհությունները տնօրինությունն ուսումնասիրում է ու պատժում անկարգապահ աշխատակիցներին: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում կայացած ասուլիսում վստահեցրեց ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նա, սակայն, Aravot.am-ի հարցին, թե այս տարի քաղաքացիների դժգոհությունների արդյունքում քանի՞ բուժաշխատողի է անձամբ նկատողություն տվել կամ աշխատանքից հեռացրել՝ չհստակեցրեց. «Այս պահին չեմ հիշում, բայց կան»:

Թագուհի Ստեփանյանը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որ շտապօգնության մեքենաները մշտապես ուշանում են կանչերից. «Ուշացման դեպքերը միայն հնարավոր են օրվա պիկ ժամերին, հո իրենց քմահաճույքով չեն ուշանում»:

Ինչ վերաբերում է քաղաքացիներից բուժսպասարկման համար գումար վերցնելուն, ապա տիկին Ստեփանյանը կրկին անհամաձայնություն հայտնեց. «Դա անթույլատրելի է, նման բան չկա, ուրիշ բան է, որ քաղաքացիները ստիպում են, որ վերցնի»:

Տիկին Ստեփանյանը տարին ամփոփելով, հիշեցրեց, որ շտապօգնության կանչերն այս տարի ավելացել են 13 332-ով: Անցած տարվա 143 061 կանչի փոխարեն՝ այս տարի 156 383 կանչ է գրանցվել: Պահածոներից կամ այլ ուտելիքներից թունավորման մեծ դեպքեր չեն գրանցվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031