«ՀՀ օրենքների եւ այլ իրավական ակտերի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումների ուսումնասիրման» ուղեցույցը ներառում է ՀՀ օրենքների եւ այլ իրավական ակտերի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ընդունած որոշումների մասին տեղեկատվություն, մասնավորապես. քննության առնված ՀՀ օրենքները եւ այլ իրավական ակտերը՝ ըստ այբբենական հերթականության. իրավական ակտի դրույթները՝ ըստ հոդվածների թվագրման հերթականության. եւ Սահմանադրական դատարանի որոշման համապատասխան կետերը՝ ըստ որոշման մեջ առկա համարակալման:
Ուղեցույցը, որը կազմել է արդարադատության նախարարի նախկին տեղակալ, ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը, հնարավորություն կտա դասակարգված տեղեկատվություն ստանալ կոնկրետ իրավական ակտի (դրա տարբեր դրույթների) մասին Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումների վերաբերյալ:
Ռ. Մ.
«Առավոտ» օրաթերթ