ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վերջին մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե գործարար պատգամավորների տեղն Ազգային ժողովը չէ: Այս հայտարարությունից հետո մի շարք գործարար պատգամավորներ անձնական խոսակցությունների ժամանակ զարմանք են արտահայտել, որ Հովհաննիսյանը մոռացել է դաշնակցական պատգամավորների բիզնեսների մասին: «Էդ մերը բիզնես է, իրանցը՝ չէ՞… Թե՞ իրանցը ավանդական ա, իրանց կարելի ա»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում նկատեց ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը:
«Առավոտ» օրաթերթ