Ինտելեկտուալ կարողությունների պաշտպանությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը հրապարակել է 2011 թվականի ամենահիմար գաղտնաբառերը: Այդ մասին հայտնում է SplashData-ն:
Ըստ նրա` առաջին հորիզոնականը զբաղեցնում է «password» գաղտնաբառը,իսկ երկրորդ և երրորդ տեղում են` «123456», «12345678» գաղտնաբառերը: Ցուցակում կա նաև բոլորի կողմից սիրված «Iamsuperman»-ը:
Մասնագետները խորհուրդ են տալիս` ընտրել ավելի բարդ գաղտնաբառ, որոնք բաղկացած կլինեն ոչ միայն թվերից ու տառերից, այլ նաև որոշակի կոմբինացիաներից: Ւնչպես նաև, մեկ գաղտնաբառը օգտագործել տարբեր ռեսուրսների համար:
Արամ Արարատյան