«1-ին լրատվականին» տված իմ հարցազրույցում ես հստակ շեշտել եմ իմ անձնական կարծիքը եւ հավաստիացնում եմ մեր հասարակությանը, որ պատվեր կատարելու անհրաժեշտություն չունեմ, եւ եթե ես խոսք պետք է ասեմ կուսակցության անունից, ընկերների անունից կամ, ինչպես ոմանք են ձեւակերպում՝ ինչ-որ խմբի անունից, ապա ես ունեմ կամք՝ հայտարարելու, թե ում անունից եմ արել, կրկնում եմ՝ դա իմ կարծիքն է, ցավոք՝ պատասխանը պատվերի կարգով հնչեցվեց: Վստահ եմ, որ ոչ Շիրխանյանը, ոչ իր տեսակը ի վիճակի չեն իրենց անձնական կարծիքով ինձ բան ասել, եւ հենց դրանով էլ զբաղված են՝ պատվեր են կատարում»,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով Վահան Շիրխանյանի տեսակետը իր որոշ հայտարարությունների առիթով՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Կարդացեք
«Առավոտ» օրաթերթ