Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համացանցային կախվածությունը ճանաչվել է հոգեկան հիվանդություն

Դեկտեմբեր 20,2011 12:39

Համացանցային կախվածությունը լուրջ հիվանդություն է, որը պետք է ներառել հոգեբուժության տեղեկագրքում. հայտարարել է Ջերալդ Բլոքը՝ ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի առողջապահության եւ գիտության համալսարանից:

Ittrend.am-ը՝ վկայակոչելով novosti.ua-ն, հաղորդում է, որ ըստ բժիշկ Բլոքի՝ համացանցային կախվածությունը սահմանվում է որպես չափից ավելի տարվածություն էլեկտրոնային նամակագրությամբ, համացանցային պոռնոգրաֆիայով եւ համակարգչային խաղերով: Ինչպես եւ այլ կախվածությունների պարագայում է՝ օգտատերերը կարող են զգալ անհաղթահարելի ու սեւեռուն ցանկություն՝ միանալու համացանցին, ձգտել անընդհատ ձեռք բերել նոր եւ ավելի լավ սարքավորումներ ու ծրագրային ապահովումներ, ու նաեւ օրվա մեծ մասն անցկացնել առցանց:

Բլոքի խոսքերով՝ համացանցային կախվածություն ունեցող մարդիկ կարող են կորցնել ժամանակի զգացողությունը, նաեւ անտեսել ֆիզիոլոգիական պահանջները՝ հրաժարվելով սննդից ու քնից: «Հիվանդությունը» հաճախ ուղեկցվում է կրկություններով, իսկ որոշ դեպքերում՝ պահանջվում է պսիխոակտիվ միջոցների նշանակում եւ հոսպիտալիզացիա:

Մասնագետները նշում են, թե համակարգչի օգտատերերի համար նորմայի եւ պաթոլոգիայի միջեւ սահմանը շատ փխրուն է, եւ ախտորոշումը կարող է շատ բարդ լինել: Ենթադրաբար՝ համակարգչային կախվածությամբ տառապում է օգտատերերի 5-10 տոկոսը, որոնց մեջ գերակշիռը ներամփոփ տղամարդիկ են, ինչպես նաեւ՝ միջին տարիքի տնային տնտեսուհիները:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031