Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. կոալիցիան ընտրությունների է գնալու առանձին

Դեկտեմբեր 20,2011 11:48

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ, «Իրավունք»-ի հետ զրույցում ամփոփելով անցնող՝ 2011 թվականը եւ անդրադառնալով այն հարցին, թե ի վերջո ինչով է ավարտվելու ողջ տարին քննարկվող ՀՀԿ-ԲՀԿ խուլ հակասությունների շրջանը, պատասխանեց.

Դա ուղղակի որոշ քաղաքական ուժերի ցանկությունն էր։ Ու որքան էլ, որ այդ ուժերը փորձեցին, քաղաքական դաշտում փոթորիկներ առաջացնել չստացվեց, որովհետեւ ռեալ իրականությունն այն է, որ այսօր էլ ՀՀԿն եւ ԲՀԿն որպես կոալիցիոն ուժեր իրենց դերակատարությունը կատարում են այն շրջանակներում, ինչ շրջանակներում որ պայմանավորվածությունները եղել են։

– Պրն Սահակյան, իսկ 2012-ին այդ պայմանավորվածությունները ուժի մեջ կմնա՞ն, թե՞, այնուամենայնիվ, խաղի կանոնները կփոխվեն։

Քաղաքական պայմանավորվածությունների մեջ հեշտ չէ ճեղքեր

գտնել։ Իսկ մենք ընտրություններին մասնակցելու ենք շատ համագործակցված։

– Օրերս ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոպանը, հայտնելով իր սեփական

տեսակետը, ասաց, որ լավ կլինի կուսակցությունները ընտրությունների գնան առանձին-առանձին։ Իսկ, ըստ ձեզ, օրինակ՝ ՀՀԿ-ին ավելի շահեկան Է առանձի՞ն գնալ ընտրության, թե՞…

Գալուստ Սահակյանը մի քանի անգամ այդ մասին խոսել է եւ ասել, որ քաղաքական իրավիճակները իրենք են թելադրում, թե ինչ է պետք անել։ Այնպես որ, դասական ձեւը ընտրություններին միայնակ գնալն է, որովհետեւ այդ դեպքում քաղաքական ուժերը կարողանում են մինչեւ վերջ իրացվել հասարակության մեջ, եւ մեր քաղաքական դաշտն էլ այնպիսին է, որ պետք է կարողանանք տեսնել նաեւ մեր ժողովրդի ընդհանուր կամքի արտահայտության դրսեւորումները: Այնպես որ, այդ առթիվ նոր քննարկումներ չկան, եւ մենք ընդամենը նախընտրական իրողությունների մեջ ենք: Այս պահին յուրաքանչյուրս էլ առանձին գնում ենք՝ ամեն մեկս մշակելով մեր ռազմավարությունը:

Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆ

«Իրավունք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031