Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես են հայերը հնում նշել նոր տարին

Դեկտեմբեր 20,2011 11:45

Նկարչուհի Լուսիկ Ագուլեցին սիրով ներկայացրեց, թե ինչպես են մեր նախապապերը նշել հայկական ավանդական Նոր տարին։

– Ամանորն ընտանեկան տոն Է։ Նրանք, ովքեր իրարից վիրավորված ու գժտված են եղել, աշխատել են հաշտվել Նոր տարուն։ Հին ժամանակներում հայերը Նոր տարվա պատրաստությունները սկսել են դեռ ամառվանից. թութը հասնելուն պես մեր տատերը սկսել են չրեր պատրաստել։ Տարվա ընթացքում կամաց-կամաց հավաքել են Նոր տարվա պաշարը։ Մի շատ գեղեցիկ ավանդույթ Էլ Է եղել։ Հունվարի 1-ին ամեն մի տղամարդ պետք Է գնար անտառ ու մի գերան կտրեր, բերեր։ Գերանի գաղափարն այն Էր, որ բնության մեջ մեծարում Էին ծառի խորհուրդը։ Ծառը մարդուն կերակրում է իր պտուղով, իսկ կտրած ծառը կրակ է տալիս, ջերմացնում: 6 օր այդ գերանը վառվում Էր հայ օջախներում։ Ի դեպ, միս Էլ չեն կերել, պաս են պահել, օգտագործել են միայն բուսական ուտեստներ։

– Իսկ տոնածառ դրե՞լ են։

– Արեւմտյան Հայաստանում կլոր գաթա են թխել, որն արեւի նշանն է եղել, ու այդ գաթայի մեջ մի ճյուղ են տնկել, հետո այդ ճյուղի վրա տան ամեն մի անդամ կապել է իր մազը, այնուհետեւ կախել են նուշ, կոնֆետ, քաղցրավենիք… Կարող Էին նաեւ այդ ծառը գիշերը վառել թոնրի մեջ։ Այս ամենի գաղափարը կյանքի սկիզբն ու մահն Էր։ Իսկ գիտե՞ք, թե ինչու են գերմանացիները եղեւնի վերցրել, որովհետեւ այն եռանկյունի Է, կանաչ, ու նրա ճյուղերը խաչի նման են։

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031