Մեզ հետ զրույցում երգչուհի Սոնա Շահգելդյանը նշեց, որ գործի առումով չի կարող տանը դիմավորել Նոր տարին եւ Ամանորի գիշերն արդեն մի քանի հրավեր ունի. «Շատ կարգին, մակարդակով տեղեր են, ես լինելու եմ «Դիլիջան հոթելում», ինձ հատուկ հրավիրել են, եւ ուրախ եմ, որ այդտեղ եմ լինելու։ Հետո այդտեղից կգամ «Ֆլորենցիա» եւ երեւի էլի մի քանի ուրիշ տեղ։ 2 տեղում հաստատ հանդես եմ գալու, գուցե էլի որոշ տեղեր գնամ։ Բնականա֊բար, բոլորն Էլ այդ օրը գումար են աշխատելու»։ Ինչ վերաբերում Է գումարի չափին, ապա՝ «իմը միշտ տարբեր Է լինում, իրենք են միշտ առաջարկում»,- նշեց Սոնան ու ավելացրեց, որ, ի տարբերություն մյուսների, ինքը կենդանի է երգում, առանց ֆոնոգրամայի. «Ես չեմ կարող գումարով ասել, որովհետեւ իմ ձայնն անգին Է, շատ պարզ Էլ գներ են. եղել է, որ շատ մեծ գումարով էլ եմ երգել, քչով էլ, եղել է, որ հարմարվել եմ, բայց ոչ Նոր տարվա օրը։ Ես չգիտեմ մնացածն ինչքան են աշխատում, բայց, բնականաբար, այդ օրերին գումարն ավելին է լինում»:
Կարդացեք նաև
Երգահան Վահրամ Պետրոսյանի եւ իր կնոջ՝ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի դեպքում հրավերքները եթե ոչ կրկնակի, ապա գոնե բազմաթիվ են, եւ հիմա ընտրություն են կատարում՝ որտեղ երգել, որտեղ՝ ոչ, որովհետեւ, ըստ Վահրամի, շատ կարեւոր Է թե վայրը, թե կազմակերպիչը։ «Դեկտեմբերի 31-ին աշխատելու ենք ամենատարբեր ռեստորանային համալիրներում՝ Երեւանում, Ծաղկաձորում, դեռ պետք Է հասկանանք որտեղ ենք հասցնելու գնալ։ Առաջարկներ եղել են Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» ռեստորանային համալիրից, «Փարվանայից», «Հարսնաքարից»: Հիմա նայում ենք ժամերը, որ տեսնենք, թե ոնց ենք հասցնելու եւ քանի տեղ, բայց աշխատելու ենք հաստատ»,- նշեց Վահրամն ու որոշակի չափով բացեց իրենց գնային սանդղակը. «Լիլիթի մեկ երգի կատարման համար՝ մինիմում 500 դոլար, բայց դա՝ սովորական օրերին։ Նշանակություն ունի, թե ինչ օր է, իսկ քանի որ ամանորյա գիշերը երգիչների ժամերը հաշված են, ապա այդ օրերին գումարի չափն ավելի շատ Է կազմում, եւ մենք գերադասում ենք ինչ–որ մի երգով չհայտնվել ռեստորանայիև համալիրում։ Սովորաբար Լիլիթի դեպքում մեկ երգը տատանվում Է 500-1750 դոլարի սահմաններում»: Գրեթե նույն գնային սանդղակն Է նաեւ Վահրամի նվագակցության դիմաց:
Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ
«Հրապարակ»