Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրեն Խաչատրյանը՝ միջազգային գիտաժողովի պատվավոր նախագահ

Դեկտեմբեր 20,2011 10:45

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, քաղաքական պայքարից խոնջացած, պաշտոնից էլ կարծես հոգնած, որոշել է մտնել գիտության անդաստանը՝ այնտեղ եւս իր անշփոթելի հետքը թողնելու համար։ Այդ հետքը շատ է հարկավոր մասնավորապես պատմագհտությանը, եւ, ըստ հավաստի լուրերի, հենց այդ բնագավառում էլ պարոն Խաչատրյանը կփորձի իր խոսքն ասել, քանի որ պատրաստվում է թեկնածուական ատենախոսություն պաշտպանել պատմությունրց։ Մամուլում հայտնված այս տեղեկատվությանը, անշուշտ, կարելի էր հավատ չընծայել, եթե պատահաբար չպարզվեր, որ ապագա թեկնածուն գիտության անդաստան ոտք կոխելռւ համար նաեւ գործնական քայլեր է իրականացնում։

Օրերս հրատարակվել է Գորիսի պետական համալսարանի կազմակերպած միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն, որի ծավալն արդեն պատկառանք է ներշնչում (48,5 մամուլ): Այդ պատկառանքը, սակայն, առավել խորանում է այն իրողությամբ, որ միջազգային այդ ֆորումի պատվավոր նախագահը եղել է ոչ այլ ոք, քան ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը։ Ժողովածուի շնորհանդեսը, ասում են, տեղի է ունեցել Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, բայց մենք դրան չենք հավատում։

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031