Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանգուցյալները վերաքննիչից ծանուցագրեր են ստացել

Դեկտեմբեր 20,2011 10:37

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմը «17 նոյեմբերի 2011» թվագրությամբ Ռիմա Վարդումյանին /Կոմիտաս փող, 33 շ, բն.16/ է ուղարկել 7 թերթից բաղկացած, այդ օրը կայացրած որոշումը:

Այն կապված էր նշյալ շենքի նկուղաշարքը ապօրինի տիրապետումից վերադարձնելու եւ վնասի փոխհատուցման պահանջի հետ:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ «երրորդ անձ» էին ճանաչվել բնակիչներից մի քանիսը եւս: Սակայն նրանք «երրորդ անձ» էին ճանաչվել ոչ այն պատճառով, որ վաղուց ֆիզիկապես կապ չունեն այդ շենքի ու նշյալ նկուղաշարքի հետ, այլ որ դատարանը փորձում էր բազմակողմանի, լիարժեք եւ անաչառ պատասխան ստանալ նրանցից:

«Դատարանին անհասկանալի պատճառներով» դատական նիստից բացակայել էին «պատշաճ ծանուցագիր ստացած» Պետրոս Ուզունյանը, Աղավնի Սահակյանը, Արթուր Ավետիսյանը, Հեղուշ Կարաքեշիշյանը, Ռիմա Վարդումյանը, Ալբերտ Ավետյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Թամարա Բակմանովան: Այսինքն մարդիկ, որոնք իրենց մահկանացուն են կնքել վաղուց:

Ծանուցագիր էր ստացել նաեւ ամերիկաբնակ Ռաֆայել Տեր-Մկրտչյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Մանրամասները կարդացեք շաբաթօրյա «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031