Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. Ադրբեջանն իր ժողովրդին պետք է բացատրություններ տա (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2011 18:44

Այսօր «Դե ֆակտո» ակումբի հյուրն էր  Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Դեմոյանը: Նրա պաշտոնավարման  5 տարին լրացել է, եւ առաջիկայում սպասվում են նոր ընտրություններ, այդ պատճառով էլ ներկայումս պարոն Դեմոյանը ոչ թե տնօրեն է, այլ ժամանակավոր պաշտոնակատար:

Խոսելով Ադրբեջանի մասին՝ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ թեեւ Ադրբեջանը հասավ իր ուզածին` դառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, բայց հունվարի 1-ից, երբ իր պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի. «Ադրբեջանի իշխանությունը իր իսկ համար վտանգավոր մի հաշվիչ է միացնելու, քանի որ 2 տարի հետո Ադրբեջանը իր ժողովրդին, հասարակությանը պետք է բացատրի` թե ինչո՞ւ նման բարձունքի հասնելու դեպքում ղարաբաղյան խնդիրը չկարողացավ լուծել»:

Նշենք, որ պարոն Դեմոյանը 2 տարի առաջ հայկական հեռուստաեթերի սերիալներում առկա բռնությունների դեմ պայքար էր նախաձեռնել, որը միայն այդ ժամանակ արդյունքներ տվեց, հետագայում բռնության տեսարաններով հարուստ սերիալները շարունակվեցին նկարահանվել եւ ցուցադրվել: Թե ինչ կարծիքի է նա մերօրյա  սերիալների մասին, դիտեք՝ տեսանյութում:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031