Լրահոս
Օրվա լրահոսը

Սահադաշտ. Գալիս են բոլորը՝ «նայած տրամադրության»

Դեկտեմբեր 19,2011 18:43

Յոթերորդ տարին է՝ ձմռան ամիսներին բոլորիս համար իր դռներն է բացում Կարապի  լճի սասհադաշտը: Անին այն մարդկանց ցուցակում է, ամենօր գալիս է սահադաշտ:   «Պահ է լինում մենակ եմ, պահ է լինում ընկերներիս հետ եմ»,- ասում է Անին: Ամեն օր սահելը իր համար դարձել է «պարտականություն»: Սահադաշտ գալի է  մեծ սիրով: Սահելը իր ամենասիրած սպորտաձևերից է:
«Սկզբնական շրջանում շատ-շատ էի ընկնում, բայց հիմա` սովորել եմ սահել»,- ասում է Անին: Ընկնելուց էլ չի վախենում «Ոնց ընկնեմ, ըտենց էլ կբարձրանամ»: Սակայն մի անգամ ընկնելը դարձել է ճակատագրական. Մի երիտասարդ է մոտեցեր, բարձացրել, հիմա էլ իրար հետ ընկերություն են անում: Զավենն էլ ամեն օր չէ,  որ գալիս է սահադաշտ: «Նայած տրամադրության»,- ասում է նա: Շատ դեպքերում չի էլ սահում, լավ չի կարողանում, հաճույք է ստանում գեղեցիկ աղջիկների «գեղասահքից»: Տիկին Անահիտն էլ  թոռնիկին է բերել սահադաշտ, փոքրիկ Արամիկը շատ է ուզում սահել, տատիկն էլ վախենում է երեխային սառույցի վրա մենակ թողնելուց. «Մի քանի տարի հետո կգաս, կսահես, հիմա նայի ապերներին, սովորի»,- հորդորում է տատը թոռանը:

Անցկացնելով համեմատություն անցյալ տարիների հետ` սահադաշտում ոչ-մի փոփոխություն չի նկատվում և կարծում է, որ պետք էլ չի ինչ-որ մի բան փոխել:
Կարապի լճի սահադաշտը Հայաստանում միակ բացօթյա սահադաշտն է: Տոմսի արժեքըտարիների ընթացքուն չի փոխվել. սեփական չմուշկներով այցելության դեպքում սահադաշտից օգտվելը1 ժամի համար կարժենա 500, իսկ տեղում չմուշկներ ստանալու դեպքում՝ 1000 դրամ: Սահադաշտի մակերեսը 1033 քառ. մետր է: Կառուցված է նմանատիպ կառույցներին բնորոշ բոլոր չափանիշների պահպանմամբ և սահելու հնարավորություն է ընձեռում միաժամանակ 100 մարդու:

 

                                                                                                         Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031