Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախկին փոխնախարարները՝ իրար դեմ

Դեկտեմբեր 19,2011 18:20

Արթուր Աղաբեկյանը խոստանում է ոչ թե հեղափոխություն, այլ՝ «շիրխանյան» տեսակի վերացում

«Անկեղծ ասեմ, ինձ թվում էր, որ Վահան Շիրխանյան տեսակն արդեն վաղուց մահացել է եւ գոյություն չունի, ցավոք, այդ տեսակը դեռ կա:Դա տեսակ է, որը երբեք չհասկացավ, թե ինչ է անկախությունը եւ ազատությունը եւ, հավատացնում եմ, որ խոսքս կկառուցեմ այն սերնդի համար, որը շատ է սիրում անկախ Հայաստանի ազատությունը եւ գնահատում է մեր երկրի անկախությունը: Եվ եթե ցավ եմ պատճառելու բոլոր նրանց, ովքեր չգիտակցեցին, թե ինչ է նշանակում միջպետական հարաբերություններ եւ ինչ է նշանակում «ախպերություն՚», ապա, եթե անհրաժեշտություն լինի, այդ մարդկանց համար առանձին կխոսեմ այդ մասին: Հիմա խոսքս վերաբերում է շիրխանյան տեսակին, որը, ցավոք դեռ կա էս երկրում:

Խնդիրը հետեւյալն է՝ իմ խորին համոզմամբ, միջպետական հարաբերությունը չպետք է շփոթել դարավոր բարեկամության հետ: Դարավոր բարեկամությունը իր տեղն է ունենում միջպետական հարաբերությունների ձեւավորման գործում, հիմքում ունենալով նաեւ հետեւյալ հայտնի խոսքերը՝ չկան մշտական բարեկամներ եւ չկան մշտական թշնամիներ, կան մշտական շահեր, եւ մշտական շահերից է բխում այսօրվա Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը, այն չի բխում դարավոր բարեկամությունից եւ սա չպետք է շփոթել: Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, որպեսզի գոյություն ունենա այն ռազմատեխնիկական համաձայնագիրը, որը ստորագրված է այս երկու երկրների միջեւ»,- «Առավոտի» հետ զրույցում ԱԺ դաշնակցական պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը հակադարձում է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:

 Հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031