Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացական թերթերի կոչը Սահակաշվիլիին՝ «մի սպանիր մամուլը»

Դեկտեմբեր 19,2011 18:16

Թբիլիսյան թերթերն այսօր առաջին էջի ճակատային մասում երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին են դիմել հետեւյալ կոչով՝ «մի սպանիր մամուլը եւ թող կրպակները մնան Թբիլիսիի փողոցներում», տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Թերթի խմբագիրները այդ ակցիան բացատրել են նրանով, որ Թբիլիսիի վարչակազմը պատրաստվում է մինչեւ տարեվերջ փողոցներից հեռացնել բոլոր կրպակները: Այս պահին 150 կրպակներից մնացել է ընդամենը մի քանիսը: Ըստ վրաց լրագրողների՝ կրպակների քանդման որոշումը ոչ թե քաղաքային իշխանություններինն է, այլ անձամբ  Սահակաշվիլիինը:
Ըստ «Ռեզոնանս» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուգուշիի, Թբիլիսիում թերթերի եւ ամսագրերի վաճառքի հետ կապված խնդիրներ կան եւ խմբագրությունները սնանկացման եզրին են:
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է թերթերի կրպակների տեղում նոր ապակե տաղավարներ տեղադրելու որոշման մասին, որոնք կտրվեն աճուրդով: Համաձայն աճուրդի կանոնների, փոքր եւ միջին գործարարությունը խթանելու նպատակով, նոր տաղավարներում, թերթերից բացի, կարելի է վաճառել սննդամթերք եւ այլ պարագաներ: Աճուրդները տեղի կունենա դեկտեմբերի 28 – ին եւ հունվարի 4-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031