Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 20-ին ժամը 20:00-ին

Դեկտեմբեր 19,2011 18:06

«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձեւավորման հետ կապված աշխատանքները հիմնականում ավարտված են »,- այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեկտեմբերի 20-ին` երեկոյան ժամը ուղիղ 20:00-ին, բոլորին հրավիրել է Հանրապետության հրապարակ մասնակցելու հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացման արարողությանը, որով կազդարարվի նաեւ մայրաքաղաքում տոնական միջոցառումների մեկնարկը:

Ամանորյա տոների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է քաղաքապետարանի ենթակայության առանձին ստորաբաժանումներին աշխատել ոչ թե հերթապահության, այլ շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով:

«Տոնական օրերին վարչական շրջանների եւ սանմաքրման ձեռնարկություների պատասխանատուները պետք է աշխատեն շուրջօրյա գրաֆիկով: Պետք է բացառենք աղբի կուտակման դեպքերն ու հնարավոր տեղումների ժամանակ օպերատիվ կազմակերպենք սանմաքրման աշխատանքներն ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փոցողներում եւ բակային տարածքներում»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հատուկ շեշտել է, որ տոնական օրերին պետք է ապահովել հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքը եւ պատշաճ մակարդակով կազմակերպել ուղեւորափոխադրումները: Բացի այդ տրասպորտի վարչության պատասխանատուներին Տարոն Մարգարյանը հանձնարարել է տրասպորտի աշխատանքի մասին պարբերաբար զեկուցել:

Անդրադառնալով աղբահանության ոլորտում բազային ծրագրի համալրման աշխատանքների ընթացքին` քաղաքապետը նշել է, որ չնայած բազային հաշվառումն ամենօրյա աշխատանք է եւ պարբերաբար թարմացումներ է պահանջում, սակայն սահմանված ժամկետում պետք է ապահովել տվյալների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը` հունվարի 1-ից հավաքագրման նոր մեխանիզմը կիրառելու համար: Վարչական շրջանների ղեկավարների Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծանուցել բնակչությանը հավաքագրման նոր կարգի մասին:

ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի ճակատային հատվածներում գովազդային վահանակների ապամոնտաժման հետ կապված` արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ արդեն Մոսկվա կինոթատրոնի, ինչպես նաեւ մի քանի այլ շենքերի ճակատային հատվածիցներից գովազդային վահանկները հանվել են: Հետեւողական աշխատանք է տարվում հետագայում նման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Զեկուցվել է, որ օբյեկտների սեփականտերերի կողմից մայրաքաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին որոշման պահանջների կատարման նպատակով 3519 պայմանգիր է կնքվել տնտեսվարողների հետ եւ համապատասխան ծանուցում ուղարկվել 4210-ին:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031