Լրահոս
Օրվա լրահոսը

Սա էլ կանցնի

Դեկտեմբեր 19,2011 18:09

Ապրում ես, սիրում, հավատում, ու մեկ օր ձեռքերիդ մեջ փշրում է ամեն ինչ: Ինչ ունեիր, ինչով ապրում էիր, սպասում, երազում:

Ինչքան եմ պատկերացրել այն սենյակը, որ միասին էինք ստեղծելու: Ինչքան հիշողություն կա, ինչքան սպասումներ: Բայց հիմա ես կանգնած եմ ու չեմ կարող ասել ու անել ոչինչ: Մենք կանգնում ենք, այն ժամանակ, երբ ոչինչ չկա, չկա, սեր, դժվարություն, ճանապարհ: Ցանկություն կա ճանապարհդ շարունակելու, բայց ուժ չունես: Երբ ապրած ես լինում հիասթափություն, և անցնում է ժամանակը, ժամանակի հետ մտածում ես, որ փոխվել ես, որ ավելի ուժեղ ես, որ էլ նույնը չես: Հավատում ես , ու հույսով սպասում: Ինչի՞, դու էլ չգիտես:  Բայց կա մի բան, որ սպասում ես, սպասում ես նրան, որ կոտրել են, փչացրել, պղծել: Եվ ինչ էլ անես, չես կարող հետ բերել ոչինիչ: Չունես ոչինիչ:

Սկսում ես երազել: Բայց ի՞նչպես կարելի է երազել փակ աչքերով : Քո աչքերը փակել են: Ի՞նչպես կարող ես փակ աչքերով նրան տալ քեզ ամբողջությամբ: Ու սպասում ես ինչ –որ , շատ փոքրիկ նշանի, որ նորից վազես, ամուր գրկես, ու ասես. «Իմն ես»: Ու դու նորից հավատում ես: Ահա և հույսը դիմացդ կանգնած է, ու դու ժպտում ես ավելի լայն ժպիտով, նորից ստեղծում գունավոր երազներ: Ու արթնանում ես սրտիդ ցավից: Չեմ հավատում…Հիմա ամեն ինչ կանցնի…Սա էլ կանցնի…

 

                                                                                                                          Լուսինե Մարտիրոսյան

                                                                                                              քաղաք Կապան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031