ՀՀ բարձրաստիճան ոստիկաններից մեկը, որը չուզեց ներկայանալ, ի պատասխան լրատվամիջոցներում տարածված տեղեկության, թե նորընտիր ոստիկանապետ Վովա Գասպարյանը թույլ չի տալիս գրանցվել Facebook-ում, Aravot.am-ին հայտնեց, որ ոստիկանության «բազմաթիվ կամավորներ ոչ միայն գիշերում են» սոցիալական ցանցերում, այլ օգտակար տեղեկություններ քաղում իրենց «անանուն գործակալից»՝ Facebook-ից: «Ինֆորմացիան հոսում է ջրի պես: Մեզ մնում է միայն ստանալ եւ ընկնել հետքի վրա»,- ասաց նա:
Ռ.Մ.