Լրահոս
Օրվա լրահոսը

Հորոսկոպ՝ կազմված մարդկանց արտաքին տվյալների հիման վրա

Դեկտեմբեր 19,2011 17:39

Շիկահերների, մորուքավորների, գերերի եւ կապուտաչյաների համար վիշապի տարին նպատակների իրականացման, փոխհարաբերությունների ամրապնդման եւ աշխատանքային առումով գերծանրաբեռնված տարի է լինելու: Ճաղատների, նիհարների, սեւ ու կանաչ աչքեր ունեցողների, բարձրահասակների համար էլ բիզնեսի առումով նպաստավոր, սիրային, ռոմանտիկ, ընտանիք կազմելու համար հարմար, հարստանալու մեծ հավանականությամբ, նոր գործեր սկսելու հնարավորությամբ տարի  է լինելու. այս ամենը կանխագուշակել են չինացի աստղագետները:

Մարդկանց արտաքին տվյալներով հորոսկոպ կազմելը չնայած տարօրինակ է, բայց ամեն դեպքում չինացիները հավատում են դրան:  Ըստ չին աստղագետների, քանի որ շիկահերները սիրում են ցուցադրական կյանք վարել, այս պատճառով էլ 2012 թվականը կապահովի նրանց  աստղային ժամը:

Մորուքավորների համար տարին կսկսվի ֆինանսական ճգնաժամով:

Գերերի համար սիրային հարցերը չափազանց լավ կընթանան: Կապուտաչյաներին, որոնց  բնորոշ է փոփոխական բնավորությունը,  խորհուրդ չի  տրվում գերագնահատել իրենց հնարավորություններն ու  համարձակության հաշվին փորձել անել առավելագույնը:

Նիհարներն իրենք եւս գիտեն, որ միշտ հաջողակ են, այդ պատճառով էլ,  ինչպես ամեն անգամ, այս տարի էլ հաջողությունն ինքը կթակի նրանց դուռը:

Միշտ փառքի ձգտող սեւ աչքերի տերերը վիշապի տարում կզիջեն իրենց դիրքերը:

Քանի որ կանաչ աչքեր ունեցողները չեն սիրում հնազանդվել եւ օժտված են լիդերային հատկություններով, չինացիները զգուշացնում են՝ պահպանել հավասարակշռությունը:

Իսկ ինչ վերաբերում է բարձրահասակներին, ապա  նրանց համար վիշապը բազմաթիվ փորձություններ է նախապատրաստել. հարկավոր է զգույշ լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031