Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը գծատերերին չի պատրաստվում կարգի հրավիրել

Դեկտեմբեր 19,2011 17:36

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում արդյոք վերանայել իր նախորդների բացթողումները եւ լրջորեն զբաղվել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրներով: Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Նախկին քաղաքապետերն էլ են փորձել: Ասեմ ավելին, մենք ընդհանուր ծրագիր ենք մշակել, ծրագրով աշխատում ենք եւ այսօր արդեն քննարկվում է նոր ցանցի ստեղծումը: Մոտ ժամանակներս կունենանք 249 ավտոբուսներ ու դրա հետ միասին, նոր ցանց ստեղծելով, արդեն մրցույթներ կհայտարարենք. այս ամենի արդյունքում արդեն կունենանք նորմալ տրանսպորտ»:

Նկատեցինք, որ այդ ցանցի մասին դեռ քաղաքապետ Երվան Զախարյանն էր խոսում, իսկ նրա պաշտոնաթողությունից արդեն երկու տարուց ավելի է անցել, Երեւանում եւս երկու քաղաքապետ է փոխվել, բայց նոր տրանսպորտային ցանցի ուղղությամբ էական առաջընթաց, փաստորեն, չկա: Քաղաքապետը հակադարձեց. «Ցանցի հետ կապված իրականում շատ մեծ աշխատանք է կատարվում եւ մեկերկու ամսում հնարավոր չէ քաղաքի տրանսպորտային ցանց ունենալ: Դա տարիների աշխատանք է եւ արդեն ավարտին է մոտենում»: Հարցին ի պատասխան՝ ե՞րբ կլինեն նկատելի արդյունքներ, Տարոն Մարգարյանը խոստացավ. «Շատ մոտ ժամանակներս»:

Իսկ չի՞ պատրաստվում նոր քաղաքապետը մինչեւ նոր տրանսպորտային ցանցի շահագործումը, «կարգի հրավիրել» գծատերերին, որպեսզի այդ ընթացքում երեւանցիների համար շատ թե քիչ տանելի երթեւեկություն կազմակերպեն: «Երբ ցանցը եղավ, կհայտարարվի մրցույթ, ով այդ մրցույթի պահանջները կբավարարի՝ կկարողանա նորմալ սպասարկել մեր բնակիչներին, նա էլ հաղթող կճանաչվի»,- եղավ պատասխանը: Դիտարկմանն ի պատասխան, որ գործող երթուղիների սպասարկման համար էլ են մրցույթներ եղել ու «լավագույններն» են հաղթել, մինչդեռ  իրականում այնքան էլ այդպես չէ, քաղաքապետը խոստացավ, որ նոր ցանցի դեպքում կհաղթեն առանց չակերտների լավագույնները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031