Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի. Չորս որբ երեխաներ առանց բնակարանի

Դեկտեմբեր 19,2011 17:19

Գյումրու հին թաղամասերից մեկի կիսանկուղային, կոմունալ հարմարություններից և անգամ ջրից զուրկ տանը մի կերպ պատսպարված են երկկողմանի ծնողազուրկ չորս երեխաներ: Այդ տունը նրանց սեփականությունը չի համարվում և նրանք ընդամենը ժամանակավորապես հաշվառված են, իհարկե եթե երկու փոքրիկ ու խոնավ սենյակներով կիսախարխուլը, որից մեկն առանց պատուհանի, կարելի է տուն համարել:

Հովսեփյանների ընտանիքի ամբողջ հոգսն ընկած է մեծ տղայի` 22-ամյա Նորայրի վրա: 2011 թ. փետրվարին անկողնային երկրարատև հիվանդությամբ տառապող ընտանիքի հորը հիվանդանոցում խնամելիս հանկարծամահ է լինում երեխաների մայրը, երեք օր անց մահանում է նաև հայրը: Նորայրը, իրենց ընտանիքի սոցիալական ծանր պայմանների պատճառով, ստիպված կիսատ թողնելով ուսումը վերադառնում է Գյումրի և ներկայումս խնամում է իր անչափահաս եղբայրներին և քրոջը: Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվող թոշակի բարձր լինելու պատճառաբանությամբ, արդեն 6-րդ ամիսն է այս ընտանիքը զրկված է սոցիալական նպաստից: Ինչպես նմանատիպ սոցիալապես ծանր պայմաններում հայտնված շատ այլ ընտանիքեր, այս ընտանիքը ևս որևէ օգնություն և աջակցություն չի ստանում:

Ցավոք Գյումրիում ներկայումս այնքան էլ հաճախ չենք հանդիպում «Գյումրվա թասիբ» ասված երևույթին, սակայն երբ ծանոթացանք այս ընտանիքի պատմությանը, մի կողմից ցավ ապրեցինք, որ նման սարսափելի պայմաններում են ապրում չորս որբ երեխաները, մյուս կողմից հպարտություն, որ այս երեխաների մեջ «Գյումրվա թասիբ» ասվածն ավելի էր նկատելի, քան շատ ու շատ մեծահարուստ գյումրեցիների:

www.shirakcentre.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031