Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից նույն տնօրենը ընտրվեց Երկրաբանության ինստիտուտում

Դեկտեմբեր 19,2011 17:14

 Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտում կայացան տնօրենի ընտրություններ: Կար տնօրենի ընդամենը 2 թեկնածու՝ երկրաբանական գիտությունների թեկնածու, գործող տնօրեն Արկադի Կարախանյանը եւ հնէաբանության եւ շերտագրության լաբորատորիայի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանը:

Ընտրությանն իրավունք ուներ մասնակցելու գիտանձնակազմը՝ 107 աշխատակիցներով. 107-ից մասնակցեց 80-ը: Գործող տնօրենը ձայների մեծամասնությամբ 2-րդ անգամ վերընտրվեց ինստիտուտի տնօրեն՝ 77 կողմ եւ 3 դեմ ձայներով: Իսկ մյուս թեկնածուն՝ Հայկ Մելիք-Ադամյանը, 3 կողմ եւ 77՝ դեմ ձայն հավաքեց:

Մինչ ընտրությունները կսկսվեին, «Aravot.am»-ի հետ զրույցում պարտված թեկնածուն ասաց, որ առանձնապես մեծ ակնկալիքներ չունի եւ վստահ է, որ շատ ձայներ չի էլ հավաքելու: Ըստ Հայկ Մելիք-Ադամյանի, ընտրողները կաշկանդված են եւ վախեցած:

 

Երկրաբանության ինստիտուտի տնօրենի ընտրությունների մասին մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031