Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշտարակ կաթի» տնօրենը պնդում է, որ ՏՄՊՊՀ-ի որոշումն արդար չէ

Դեկտեմբեր 19,2011 17:11

«Աշտարակ կաթ» ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանն այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ընկերության ավանդական եւ «Կովիկ» տեսակի արտադրատեսակների՝ կաթի, մածունի, թթվասերի, կաթնաշոռի մեջ բացակայում են բուսական յուղերը: Նրա խոսքերով, կան արտադրատեսակներ՝ քաղցր պանրիկ, սփրեդ, հալած պանրիկ, պաղպաղակ, որոնց բաղադրության մեջ անհրաժեշտ է բուսական յուղի առկայությունը, ինչի մասին իրենց տվյալ ապրանքատեսակի վրա կա մակնշում:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կաթնամթերք արտադրող 3 ընկերությունների մեղադրել էր, որ իրենց կաթնամթերքի մեջ օգտագործել են օրենքով արգելված բուսական յուղեր: Սակայն, «Աշտարակ կաթի» տնօրենը վստահեցնում է, որ այդ մեղադրանքներն անհիմն են. «Ես չունեմ ոչ մի լաբորատոր հետազոտության արդյունք, նույնիսկ վստահ չեմ, որ հետազոտություն է կատարվել»:

Պարոն Ասլանյանի այլ հիմնավորումների մասին կարդացեք վաղվա «Առավոտում»

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031