Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջն անդրադարձել է ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի դեկտեմբերի 7-ից հայտարարած հացադուլին:
Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Արթուր Մկրտչյանը հացադուլ հայտարարելուց հետո առանձնացվել է:
«Հայտնում ենք, որ օրենսդրությամբ որեւէ առանձնահատկություն սահմանված չէ հացադուլ հայտարարած դատապարտյալի համար, այլ կերպ ասած՝ խուցը հատուկ ձեւով կահավորելու մասին որեւէ սահմանում չկա», հավելում է նախարարությունը:
Ինչ վերաբերում է պատժախցի «կահավորանքին», արդարադատության նախարարությունը հավելյալ հիշեցնում է, որ այնտեղ հայտնված դատապարտյալին գիշերային ժամերին անկողնային պարագաներ է տրվում:
Կարդացեք նաև
Ռ.Մ.