Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոսելով ներքին քաղաքական հարցերի մասին՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում հավանական համարեց ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի՝ միասնական ցուցակով ընտրությունների գնալը:
Քաղաքագետի կարծիքով այդ երկու կուսակցությունների միջև իրական մրցակցություն է գնում, եւ ԲՀԿ-ն այժմ փորձում է ամրապնդել իր դիրքերը:
Ըստ Ա. Իսկանդարյանի, եթե ընտրությունները լինեին վաղը կամ ինչպես սոցիոլոգներն են ասում, հաջորդ կիրակի, ապա խորհրդարան կանցնեն «Հանրապետական»կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Դաշնակցությունը»եւ «ՀԱԿ»-ը: Մնացած քաղաքական ուժերի՝ ԱԺ անցնելու առումով, նա վստահ չէ:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ