Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակոբ Ղազանչյան. «Շարունակենք մեր չուզողների ներվերը սղոցել»

Դեկտեմբեր 19,2011 15:32

Այս պահին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում ընթանում է Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) 14-րդ համագումարը: Շուրջ 800 անդամ ունեցող հասարակական այս կազմակերպության անդամներից ներկա 2/3-ը, բաց քվեարկությամբ, երրորդ անգամ, դարձյալ երկու տարով, նախագան վերընտրեց Հակոբ Ղազանչյանին:

Վերջինս շնորհակալական խոսքում ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ առաջիկայում, իր եւ համախոհների թիվ 1 խնդիրը պետք է լինի երիտասարդ դերասաններին, ռեժիսորներին, թատերագետներին աջակցությունը. «Շարունակենք մեր չուզողների ներվերը սղոցել եւ լրջագույնս տեր կանգնել մարզային թատրոններին»:

Շուրջ տասը տարի ԱԺ-ում գտնվող եւ առայսօր քննարկման չդրված «Թատրոնի մասին» օրենքի առնչությամբ նա նշեց, որ այլեւս չեն կարող սպասել կամ հույսները դնել պատկան օղակների քմահաճույքներին եւ «ուղիղ պետք է դիմենք ՀՀ նախագահին, քանի որ օրենքը ոչ միայն թատրոնինն է, այլեւ պետությանը: Եթե կա օրենք, բնականաբար՝ թատրոնը պաշտպանված կլինի…»:

Թատրոնի մարդկանց շնորհվող կոչումների «մասով» պրն Ղազանչյանը նեղսրտեց, թե վաստակավորի կոչում չեն տալիս 60 տարեկան դերասանին:

Հ. Ղազանչյանի հրահանգով, ներկաները ծափողջույններով դիմավորեցին համագումարի աշխատանքներին ուշացած ներկայացած անվանի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին: ՀԹԳՄ նախագահը տեսնելով նրան, իսկույն մտաբերեց թատերարվեստի աշխատողների ցածր աշխատավարձը, նետելով հետեւյալ ռեպլիկը. «Արմենիա» հյուրանոցի պահակն անհամեմատ բարձր է վարձատրվում, քան հայ բեմի թագուհին»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Մանրամասն՝ տպագիր «Առավոտի» վաղվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031