«Հայաստանի մանուկներ» հիմնադրամից տեղեկացանք, որ Նյու Յորքում կայացել է հիմնադրամի հերթական բարեգործական ընթրիքը, որի ժամանակ հանգանակվել է 1,4 միլիոն դոլար: Նոյեմբերի 10-ին նույն հիմնադրամը Երեւանում կազմակերպել էր բարեգործական ընթրիք, որի ժամանակ հավաքվել էր մոտ 40 հազար դոլար:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիրն ու խորհրդի ատենապետը ամերիկաբնակ բժիշկ Գարո Արմենն է: 2003 թվականից հետո հիմնադրամը ՀՀ Արմավիրի եւ Արագածոտնի 11 գյուղում (Քարակերտ, Արգինա, Շենիկ, Դալարիկ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Արտենի, Արագածավան, Երվանդաշատ, Հուշակերտ, Բաղրամյան) իրականացրել է սոցիալական եւ կայուն զարգացում ապահովող ծրագրեր՝ 14 միլիոն դոլար ընդհանուր արժեքով:
Կարդացեք նաև