Այսօր` դեկտեմբերի 19-ին, ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության հակաճգնաժամային կենտրոն: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին զանգել է նշված կենտրոն և հայտնել, որ ժամը 12.30-ի սահմաններում Զոհրապի 41 հասցեի շենքում տեղադրված ռումբը պայթելու է:
Արդեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Երևանի փրկարարներն ու հրշեջները: Այստեղ է նաև ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը: Քիչ հետո պետք է դեպքի վայր ժամանեն նաև սակրավորները:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այդ շենքում է գտնվում 1-03 ծառայությունը` շտապօգնության կայանը: Այս պահին նշված շենքում աշխատանքները որոշ չափով դադարեցվել են:
Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ ոստիկաններին հայտնի է, թե ով է զանգել, և ունեն կասկածներ, որ ահազանգը կեղծ է: Սակայն այնուամենայնիվ, սակրավորները փորձելու են գտնել ռումբը: