Տավուշի մարզի Դիտավան գյուղի հիմնական դպրոց է հաճախում 36 երեխա: Առաջին դասարանում կա ընդամենը 2 աշակերտ: Այս ուսումնական տարում առաջին դասարան չէր ձեւավորվի, եթե դպրոցի տնօրինությունը հարեւան Ազատամուտ գյուղից աշխատանքի չընդուներ հոգեբան ուսուցչուհու: Նա Ազատամուտից Դիտավան է բերում իր առաջին դասարանցի երեխային:
Դիտավանի դպրոցի շենքի մի մասը վագոն-տնակներում է տեղավորված: Ներկայումս «Հայաստան» համահայկական հիմնադրամը դպրոցի նոր շենք է կառուցում: Դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանի վկայությամբ՝ այն կունենա 8 դասասենյակ եւ պատրաստ կլինի գարնանը: Սակայն ոչ ոք չգիտի, գյուղում աշակերտների թիվը բավարար կլինի՞ դպրոց պահելու համար:
Դիտավանից Իջեւան եւ այլ քաղաքներ մեկնող երիտասարդ ու դպրոցական երեխաներ ունեցող ընտանիքները շատ են: Գյուղում աշխատանք չկա:
Արմեն Հախվերդյանն ասաց, որ նոր ուսումնական տարում առաջին դասարան կհաճախի 3-4 երեխա:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ