Լրահոս
Օրվա լրահոսը

Բլոգերները «ձեթ են վառում»

Դեկտեմբեր 19,2011 14:21

Լուսանկարը՝ dabavog-ի բլոգից

Հայկական բլոգոսֆերայում աշխույժ քննարկումների տեղիք է տվել ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ որպես մարդասիրական օգնություն հատկացված 1 մլն 86 հազար 960 շիշ արևածաղկի ձեթից որպես սոցիալական աջակցություն տրամադրել անապահով ընտանիքներին` յուրաքանչյուր ընտանիքին 3 շիշ։

Noni-no-ն այս կապակցությամբ գրում է.  «Էն որ ազգիս ձեռից մարդավարի ապրելու, աշխատելու, ստեղծելու հնարավորությունը խլում են ու դարձնում սովորական մուրացիկ, էդ պարզ ա: Էդ հեչ:
Հիմա մեկ էլ կուզեի իմանալ՝ իսկ 90-ականներին 116.000 ընտանիք կա՞ր ձեթ ստացող, թե՞ ավելի քիչ էին:
Եթե ավելի քիչ էին, ապա կա՛մ էն ժամանակ էսքան վատ չէր, կա՛մ ազգս շատացել ա անիմաստ ու բեռ դառել պետությանս գլխին:
Ամո՛թ քեզ, ազգ, ամո՛թ… Տեսնեմ էդ ձեթն առանց կառտոլի ինչ ես անելու»: Նաեւ հավելել է. «Մտածում եմ, ես էլ կառավարության անդամներին ձեթ առնեմ, ես էլ եմ ուզում մարդասիրական արարքներ անել»: «Ասա, ես էլ կմիանամ: Մի երկու կիլո էլ կարտոֆիլ ավելացնենք, թթու մթու»,- առաջարկել է mar_amirchanyan բլոգերը: «Ես սկզբունքորեն դեմ եմ ավելորդ ճոխություններին»,- առարկել է Noni-no-ն:

Իսկ khlurd բլոգերի արձագանքն է. «Ձեթ է վառում կառավարությունը, հաաա»:

Թեման քննարկվել է նաեւ dabavog-ի բլոգում, որտեղ բլոգեր art_yegգրել է. «Առաջարկում եմ էդ շշերի վրա սպեցպիտակներ կպցնել` «Հայաստանը դու ես» լոզունգով»khlurdն այստեղ արդեն նշել է. «Գիտես ինչն է ամենասարսափելին. որ կան մարդիկ, որ իրոք հացի կարոտ են: Մենք խոսում ենք հպարտությունից, ճիշտ ենք անում շատ, իսկ էդ մարդիկ էն օրն են, երևի համաձայն են»:

Բլոգեր werwirdի եզրակացությունն է. «Ես կարծես թե հասկանում եմ՝ ինչու հենց ձեթ. էդ քայլով մեր փառապանծ, հմուտ, խոհեմ, ազգի դարդերից ու ցավերից նիհարած և խիստ հայրենասեր կառավարությունը ոնց որ նամյոկ ա անում. ժողովուրդ, ջաններդ յուղեք, գալիք տարի լավ չի լինելու… Լավ ա, գոնե ՊԵԿ-ի տղեքը կկարողանան Դիլիջանում մի քիչ ռելաքս լինել»:

Իսկ miayiն գրել է. «էս հաստատ էն շարիկ գլորելու վիդեոյի ժամանակ են որոշել, ուզում էին ավելի լավ ա վիշլը կակ ֆսիգդա… Հպարտությունը հպարտություն, ձեթը` ձեթ, էն պահերիցա, որ չեմ հասկանում՝ հիմա ձե՞ռ են առնում, թե՞ լուրջ դրել-մտածել, գցել-բռնել են ու որոշել են, որ էտ խիստ պետքա, որ հենց երեք շիշա պետք, ու որ հենց Նոր Տարվա նվեր»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031