Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսը կապ չունի «Չենք լռելու»-ի հետ

Դեկտեմբեր 19,2011 12:59

«Ապագան մերն է»-ի զազրախոսությունը

 Տարակուսանքով ծանոթացանք «Ապագան մերն է» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արմեն Ադամյանի դեկտեմբերի 17-ի հայտարարությանը, որով Մայր Աթոռ Ս. Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին է վերագրում «Չենք լռելու» երիտասարդական շարժման գործունեության հովանավորությունն ու ուղղորդումը, հակառակ այս առնչությամբ ժամանակին Մայր Աթոռի կողմից արտահայտված դիրքորոշման:

Քաղաքացիական հասարակությունը և առավել ևս քաղաքացիական նախաձեռնությունները չեն կարող զրպարտանքի վրա կառուցվել:  Դատապարտում ենք այս նախաձեռնությունը, որի ղեկավարը, ուղղակի կեղծ և անհեթեթ վերագրումներ կատարելով, նպատակ է հետապնդում ստվերել Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի հեղինակությունը:

Հորդորում ենք մեր հասարակությանը չտրվել միտումնավոր նման ապատեղեկատվության ազդեցությանը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինն այլոց նման պետք չունի դիմելու նմանօրինակ միջոցների` արտահայտելու իր կեցվածքը մեր հասարակության կյանքն ալեկոծող տարբեր երևույթների նկատմամբ:

Վահրամ քահանա Մելիքյան

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել