Նոյեմբերյան քաղաքում բազմաբնակարան19 շենք կա: 30-40 տարի առաջ կառուցված շենքերի տանիքները մաշված են: Համայնքային սուղ բյուջեն հնարավորություն չի տալիս դրանք նորոգելու, բնակիչներն էլ դրա համար գումար չունեն, դժվարությամբ են լուծում օրվա հացի խնդիրը: Անձրեւները քայքայում են խորհրդային շրջանում կառուցված բնակարանային ֆոնդը:
2007 թվականի աշնանը՝ ՀՀ նախագահի ընտրությունից առաջ, Տավուշի մարզի առաջնահերթ խնդիրները լուծելու համար կառավարությունը մարզին հատկացրեց 1 միլիարդ դրամ: Այդ գումարի շրջանակներում Նոյեմբերյան քաղաքում փոխվեցին բազմաբնակարան 3 շենքերի տանիքների թիթեղները, տանիքների փայտե հենքը նորոգվեց:
2012 թվականի գարնանը խորհրդարանական ընտրություն է, իսկ մեկ տարի անց՝ ՀՀ նախագահի: Նոյեմբերյանցիք կեսկատակ նկատում են, որ այս երկու համապետական միջոցառումների տրամաբանության մեւ կարող են լուծվել Նոյեմբերյանի տեղային խնդիրները՝ օրինակ շենքերի տանիքներ նորոգվեն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ