«Ո՜չ մեր կուսակցությունում եւ ո՜չ էլ կոալիցիայում միասնական ցուցակի հարց չի քննարկվել։ Ընտրություններին մասնակցելու ձեւի վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցում հստակ ասել է, եւ այդ հարցի վերաբերյալ մեր մոտեցումներում որեւէ փոփոխություն չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է տարատեսակ եւ խիստ զվարճալի համամասնություններ հրապարակողներին, ապա, երեւի թե ավելորդ երեւակայությունը վատ բան չի, բայց հաստատ ոչ լրագրության մեջ, որտեղ կարեւորը փաստն ու իրականությունը պիտի լինեն։ Մինչդեռ, հատկապես վերջին շրջանում եւ հատկապես այդ բազմաչաչար թեմայով այնպիսի գիտաֆանտաստիկ վերլուծությունների կարելի է հանդիպել, որ մտածում ես՝ ինչքան չպարպված եւ ավելորդ ֆանտազիա է կորչում առ ոչինչ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽ ԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»