Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վճռաբեկը «Ժամանակի» փոխարեն «Առավոտին» է ուղարկել

Դեկտեմբեր 19,2011 11:07

ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմը ծրարով «Առավոտին» է ուղարկել 4 թերթից բաղկացած «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում»:

Այդ որոշումը մեզ հետաքրքիր կարող էր լինել, եթե առնչվեր «Առավոտին»:

Սակայն որոշմանը ծանոթանալուց հետո պարզվեց, որ այն կապ չունի «Առավոտի» հետ:

Այն ուղարկվել է Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանին, ձեռքի հետ էլ՝ մեզ: Մինչդեռ որոշումը պիտի ուղարկվեր «Ժամանակ» օրաթերթի լրատվական գործունեությունն իրականացնող «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին: Գյուղապետը վիճարկել է իր պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին հասցրած վնասի հատուցման հարցը:

Հիշյալ որոշումն առնչվում է նաեւ գյուղաբնակ Ղարիբ Միտիչյանի 2.000.000 դրամանոց արտահայտություններին, որը տպագրվել է «Ժամանակ» թերթի 01.09.2010թ. համարում: Ի դեպ, ընդհանուր իրավասության դատարանի վճռով հօգուտ գյուղապետի պետք է բռնագանձվեր 30 000 դրամ գումար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031