Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը

Դեկտեմբեր 19,2011 11:00

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է երկրի առաջնորդ Քիմ Չեն Իրի 69 տարեկան հասակում վախճանվելու մասին:

Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Քիմ Չեն Իրը վախճանվել է «ֆիզիկական և մտավոր աշխատանքով գերծանրաբեռնված լինելու պատճառով»:

Որոշ հաղորդագրությունների համաձայն, Քիմ Չեն Իրի մահվան պատճառն է դարձել սրտի կաթվածը:

Քիմ Չեն Իրը զբաղեցրել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնը 1994 թվականից՝ իր հայր Քիմ Իր Սենի մահվանից հետո:

Հյուսիսային Կորեայի վախճանված առաջնորդի կյանքի մասին արժանահավատ տեղեկությունները սակավ են, քանի որ վերջինս քիչ է հանդես եկել հանրության առջև, և իր ելույթները շատ քիչ են հեռարձակվել:

Քիմ Չեն Իրին հիմնականում հիշել են Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին մեծ թափ հաղորդելու կապակցությամբ, ինչը վերջինս իրականացրել է այն ժամանակ, երբ Հյուսիսային Կորեայում սովից տառապում են միլիոնավոր մարդիկ:

Անցյալ տարի Քիմ Չեն Իրը չորսաստղանի գեներալի կոչում է շնորհել իր կրտսեր որդի Քիմ Չեն Ուլին՝ ամենայն հավանականությամբ փորձելով շարունակել աշխարհի կոմունիստական ընտանեկան միակ դինաստիայի երրորդ սերունդը:

Վերլուծաբանների համաձայն, դեռևս հայտնի չէ, արդյոք Քիմ Չեն Իրի մահվանից հետո Հյուսիսային Կորեայում բարձրաստիճան գեներալների թվում կսկսվի իշխանության համար պայքարը, թե այս երկրում ևս մեկ անգամ կկատարվի իշխանության «սահուն» փոխանցում:

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031