Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածնի սեփական տներից մեկից բերման են ենթարկել 33-ամյա Արմեն Հովհաննիսյանին: Նա 2002թ. փետրվարի 28-ից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով:
Ա.Հովհաննիսյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: