Թուրքիայում մենարկած շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն, առաջատար Էլինա Դանիելյանի բացակայությամբ, 4:0 «չոր» հաշվով ջախջախեց Հունաստանի ընտրանուն եւ Վրաստանի հետ միասին ստանձնեց առաջատարի դերը:
Մյուս երկրների դիմակայությունում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
Հնդկաստան-Ուկրաինա՝ 2:2
Թուրքիա-Չինաստան՝ 1,5:2,5
ՀԱՀ-Վրաստան՝ 0:4
Վիետնամ-Ռուսաստան՝ 1,5:2,5
Այսօր՝ երկրորդ տուրում, հանդիպում են Հայաստանն ու Վրաստանը, Ուկրաինան ու Ռուսաստանը, Հունաստանն ու Վիետնամը, Չինաստանն ու Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանն ու Թուրքիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ