Այսօր՝ դեկտեմբերի 18-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-քննչական եւ բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ Վարդենիսի ոստիկանություն է ներկայացել ՀՀ ՊՆ X զորամասի ժամկետային զինծառայող 29-ամյա Արթուր Վանոյանը: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այսօր դեկտեմբերի 18-ին ժամը 18.30-ի սահմաններում իր կողմից վարած ՎԱԶ 2106 մակնիշի 67 ԼԼ 582 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Ավազան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին հարվածել է նույն ճանապարհով ընթացող ցախով բարձած ավանակով սայլակին:
Հարվածի հետեւանքով սայլակի վրա գտնվող Գեղարքունիքի մարզի Արբունք գյուղի բնակիչ, 48-ամյա Աշոտ Աղասարյանը վայր է ընկել եւ տեղում մահացել: Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նաեւ, որ հավանաբար նյութերը կուղարկվեն Զինվորական ոստիկանություն:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ