Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երևանում տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես aravot.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30 սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Մայամի» ռեստորանային համալիրի դիմաց, իրար են բախվել Opel մակնիշի 21 ՍՕ 232 համարանիշի և Վիլիս մակնիշի 68 ԼԼ 918 համարանիշի ավտոմեքենաները:
Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ճանապարհային ոստիկանության հետաքննիչը, Վիլիսի վարորդը ավտոմեքենան հեռացրել և թաքցրել էր դեպքի վայրից: Այնուամենայնիվ, ՃՈ աշխատակիցները հայտնաբերեցին Վիլիսը, և արդեն վթարի վայր էր ժամանել ճանապարհային ոստիկանության հետաքննիչը:
Թեպետ դեպքի վայր էին ժամանել նաև 1-03 ծառայության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության փրկարարները, սակայն նրանց անհրաժեշտությունը չառաջացավ: Այս պահին վթարի վայրում միայն Opel-ի վարորդն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելու Վիլիսի վարորդին:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Կարդացեք նաև