Լրահոս
Օրվա լրահոսը

Տանգոն տղամարդու համար էր

Դեկտեմբեր 18,2011 20:12

 

Նախկինում լատինական տանգոն միայն տղամարդկանց համար էր, նրանք հատուկ պարում էին` ցուցադրելու իրենց առնականությունը: Տանգոն կրքի խորհրդանիշ է: Տանգոյում ընդունված չէ խոսել, ժպտալ և նայել միմյանց աչքերին: Կարելի է միայն հայացք և հպում:

 

«Արգենտինական տանգո» խորագիրն էր կրում օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Օվո» Բենդի համերգային երեկոն: «Օվո» Լատիներեն նշանակում է ձու, այսինքն սկիզբ: Խմբի անդամներն են` ջութակահար Գոգա Վանյանը, սաքսոֆոնահար Արթուր Եղիազարյանը, ակորդեոնահար Գագիկ Դանիելյանը և կիթառահար Հրայր Մկրտչյանը:

Խմբի պրոդյուսեր Բիայնա Դանիելյանը գոհ է համերգի արձագանքներից, հատկապես, որ իրենք համերգի մասին հեռուստա և ռադիոգովազդ չեն արել, այլ տեղեկացրել են Ֆեյսբուքի, որոշ կայքերի, աֆիշների միջոցով:

Այն հարցին, թե ինչո՞ւ հենց «Արգենտինական տանգո» վերնագիրը, Բ.Դանիելյանն ասաց. «Արգենտինական տանգո, որովհետև խումբը սիրում է հեղինակ Աստոր Պիազզոլլային, բացի դա, նրա ստեղծագործությունները 21-րդ դարում ամենաշատ կատարվողներից են:Հայսատանում այդ ստեղծագործություններից հաճախ կարելի է  լսել սրճարաններում, գովազդներում, բայց դրանցից մի քանիսն են միայն,   որ ծանոթ են, լսվում են և սիրվում, իսկ մենք որոշեցինք ընդլայնել այդ երաժշտական ցանկը և հանրությանը ներկայացնել ավելի շատ ստեղծագործություններ, որոնք դեռևս այնքան էլ ծանոթ չեն»:

Իսկ թե ինչ ծրագրեր ունի Օվո Բենդը առաջիկայի համար, Բ.Դանիելյանն ասաց, որ նրանք  հունվարից երկու նախագիծ են իրականացնելու «Jazz Mood», որը կազմված կլինի ջազային ստանդարտներից և Կոմիտասի ստեղծագործություններից, որը կներկայացվի յուրովի: Յուրահատկությունը կայանում է նրանում, որ մշակումներն անելու են տղաները և ներկայացնելու են մինչ այդ չկատարված գործիքներով:

Ութամսյա երկարատև աշխատանքից հետո, խմիբի անդամները պատրաստվում են Նոր Տարին նշել իրենց հայեցողությամբ և փոքր ինչ հանգստանալ:

                                                                                             

 

 Լիլիթ Շարբաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031