Մոտ երկու ժամ առաջ Մարդինում մեկնարկեց շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը: Լրատվամիջոցների փոխանցմամբ, մասնակից հավաքականներն իրենց մրցակիցների անուններն իմացան մեկնարկից մոտավորապես 4,5 ժամ առաջ: Վիճակահանությամբ մեր աղջիկներն առաջին տուրում խաղում են Հունաստանի հետ:
Աշխարհի առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի թիմն այսօր պայքարի մեջ ներգրավվել է առանց առաջատարի՝ Էլինա Դանիելյանի: Առաջին խաղատախտակի առջեւ նրասն փոխարինել է Լիլիթ Մկրտչյանը, որին ըստ հերթականության ընկերակցել են Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Նելլի Աղինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ