Այսօր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 01.00-ի սահմաններում, 24-ամյա Զաև Դենիս Սերգեևը, վարելով «Մերսեդես բենց» մակնիշի 29 ԼՕ 536 համարանիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է մայթեզրի բետոնե քարերին։ Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորներ 23-ամյա Յռավդովա Պետրովնան և 22-ամյա Վենոևա Վյաչեսլավան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ վարորդն ու ուղևորները ՌԴ քաղաքացիներ են, իսկ վարորդն էլ աշխատում է ավիաբազայի զինվորական X զորամասում` որպես ավիացիայի պետ։