Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.00-ի սահմաններում 56-ամյա Սենորիկ Դադալյանը, վարելով «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 13 ՍՕ 721 համարանիշի ավտոմեքենան, Բագրատունյաց փողոցի թիվ 25 տան մոտ բախվել է էլեկտրասյանը, որի հետևանքով բուժօգնության է դիմել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Ճանճապանյանը։ Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։ Փաստի առթիվ ՃՏ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Ս. Դադալյանն աշխատում է «Թորդատ» ՍՊԸ–ի տնօրեն։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի