Երբ հայտնի դարձավ, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի 1-ին խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն եկող տարվա փետրվարի 24-ին հյուրընկալելու է Մադրիդի «Ռեալին», Ռուսաստանում նաեւ ոչ ֆուտբոլային եռուզեռ է սկսվել: Արքայական ակումբի կազմում Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանելու աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Բայց ռուսներին պակաս չի հետաքրքրում, թե ինչպե՞ս եւ ի՞նչ պայմաններում է կայանալու նրա ծանոթությունը ապագա զոքանչի հետ:
Պորտուգալացին, ինչպես հայտնի է, ոչ միայն ընկերություն է անում չելյաբինսկցի Իրինա Շեյկի հետ, այլեւ հայտարարել է, որ իրենց ամուսնությունը կայանալու է եկող տարվա հուլիսի 12-ին՝ Եվրոպայի առաջնության ավարտից 11 օր հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ