-Անի՛, որպես ոճաբան ի՞նչ խորհուրդ կտաք, մարդիկ ամանորյա սեղանը զարդարելիս ի՞նչ հաշվի առնեն:
– Դե գիտեք, որ վիշապը սիրում է փայլուն բաներ: Այդ պատճառով սեղանը կարելի է զարդարել վառ կարմիր, կանաչ, ոսկեգույն, դեղին, սև, կրակ հիշեցնող գույներով: 2012- ի սեղանին պետք է լինեն կանաչ բանջարեղեն՝վարունգ, բիբար, լոբի .. կանաչեղեն, միրգ, անպայման` ձուկ. քանի որ ջրային վիշապի տարի է, սեղանին պետք է լինի ջրային ինչ որ մի բան:
-Շատերն արդեն մտածում են, թե ինչ տեսք են ունենալու նոր տարվա գիշերը: Ո՞ր գույները խորհուրդ կտաք հագուստ ընտրելիս:
-Ես երեք գույն եմ նախընտրում, չգիտեմ մյուսների ճաշակը, բայց Ամանորին կարելի է հագնել նարնջագույն, սպիտակ կամ մոխրագույն: Նախապատվություն տալ մուգ գույներին, իսկ բաց գույներից սպիտակ, արծաթագույն: Զարդերը պիտի լինեն փայլուն, ողշողուն: Իսկ ինչ վերաբերում է մազերին, կարծում եմ վարսավիրներն ինձնից ավելի լավ կասեն: Խորհուրդ է տրվում փայլով լաք օգտագործել:
-Ի՞նչ կասեք տոնածառը զարդարելու մասին:
-Տոնածառի վրա պետք է լինի Վիշապի տեսքով խաղալիք: Կարելի է համադրել սեւն ու ոսկեգույնը, արծաթագույնն ու կապույտը: Կարմիր գույնը խորհուրդ չեմ տալիս: Խաղալիքները որքան մեծ լինեն, այնքան գեղեցիկ: Ամեն մարդ պիտի չափի զգացում ունենա եւ տոնածառը չծանրաբեռնի խաղալիքներով,զ արդարանքներով:
-Ինչպիսի՞ տարբերություններ կան առաջվա եվ այսօրվա Ամանորի ոճական առանձնահատկությունների մեջ:
-Հնագույն ժամանակներում հայերը Ամանորը նշում էին Նավասարդ ամսին. Տոնակատարության ընթացքում այգեպանները սեղանների վրա դնում էին իրենց առաջին պտուղները: Տոնածառը զարդարող գնդերը՝ նախկինում խնձորներ էին, որոնք խորհրդանշում էին այն արգելված պտուղը, որը փորձել են մարդկության նախնիները՝ Ադամն ու Եվան: 17-րդ դարից սկսած տոնածառը զարդարում էին ոսկեզօծ իրերով և հավկիթների դատարկ կեղևներով, թղթից և բամբակից պատրաստած ծաղիկներով: Նախկինում մարդիկ առանձնահատուկ ուշադրություն չեն հատկացրել հագուստին, սանրվածքին:
-Ի՞նչ անել ,որ վիշապը զգա իր շունչը:
-Խորհուրդ եմ տալիս տանը դնել Վիշապի արձանիկ , պատկեր, փափուկ խաղալիք, սառնարանի վրայի մագնիս կամ մոմակալ ,որի վրա լինի վիշապ:
Դիանա Ադամյան