Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀՇ Երիտասարդական միության 13-րդ համաժողովում ընդունված բանաձեւը

Դեկտեմբեր 18,2011 13:22

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մուսալեռ» համալիրում շարունակվում է ՀՀՇ Երիտասարդական միության 13-րդ համաժողովը: Ներկայացվեց ՀՀՇ Երիտասարդական Միության Հանրապետական խորհրդի հաշվետու զեկուցումը` մեկ տարվա գործունեության արդյունքների մասին: Ընդունվեց ՀՀՇ Երիտասարդական միության 13-րդ համաժողովի բանաձեւը, որում հայտարարություն կա քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի վերաբերյալ:

Բանաձեւի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Անցած մեկ տարին քաղաքական ակտիվ գործընթացների տարի էր: ՀՀՇ Երիտասարդական միությունը, 12-րդ համաժողովում ընդունված բանաձեւի համաձայն, շարունակեց ակտիվորեն պայքարել Հայ Ազգային Կոնգրեսի կազմում` Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման ուղղությամբ: Ունեցած  ձեռքբերումներով` տարին աննախադեպ էր եռամյա պայքարի ժամանակահատվածում: Գարնանային ակտիվ քաղաքական միջոցառումների փուլը, բազմահազարանոց հանրահավաքները եւ Համաժողովրդական շարժման հզոր ճնշումները ստիպեցին գործող իշխաննություններին հաշվի նստել  հայաստանյան հզորագույն քաղաքական ուժի` Հայ Ազգային Կոնգրեսի հետ եւ կատարել նրա կողմից առաջ քաշված երեք առաջնահերթ պահանջները: Դրանք էին` քաղբանտարկյալների ազատարձակումը,  Ազատության հրապարակում հանրահավաքների արտոնումը եւ մարտի 1-ի գործով կատարված հանցագործությունները բացահայտելու վերաբերյալ իշխանությունների կողմից պաշտոնական հավաստիացումը: Եթե այս զիջումներով  իշխանությունները փաստեցին հետմարտիմեկյան քաղաքական ճգնաժամի վերաբերյան իրենց ունեցած դիրքորոշման սնանկությունը, ապա դրան հակառակ, ավելի ամրացավ  Հայ Ազգային Կոնգրեսը` իր շարքերը վարադարձնելով եռամյա բանտարկությունից ազատված քաղաքական գործիչներին:

Արաբական հեղափոխական սցենարների հայաստանյան կրկնությունը համարելով ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգ` Կոնգրեսն ընտրեց իշխանափոխության քաղաքացիական խաղաղ ճնշման տարբերակը: Դրան էր ուղղված իշխանությունների հետ բանակցություններ սկսելու նախաձեռնությունը:  Իշխող կոալիցիան, զգալով բանակցային գործընթացում իր ձախողված ներկայությունը եւ բանակցությունների հետեւանքով կոալիցիայի հանդեպ խորացող հասարակական-քաղաքական անվստահությունը, միջադեպ հրահրեց  Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ,  հրաժարվեց փոխել Տիգրան Առաքելյանի հանդեպ ընտրված կալանքի որոշումը եւ քաղբանտարկյալի առկայության պայմաններում վիժեցրեց բանակցությունների շարունակությունը:

Նկատի ունենալով,  որ առաջիկա համապետական ընտրությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում Հայաստանում  սահմանադրական կարգի վերականգնման հաստատման, օրենքի գերակայության, ժողովրդավարության կայացման եւ Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար` ՀՀՇ Երիտասարդական միությունը շարունակելու է իր ակտիվ պայքարը Հայ Ազգային կոնգրեսի կազմում, նրա քաղաքական մեթոդների կիրառման շրջանակներում եւ ՀՀՇ-ի  քաղաքական ուղեգծին համապատասխան` նպատակ հետապնդելով Հայաստանում իշխող հանցավոր վարչախմբի կազմաքանդումը, սահմանադրական կարգի վերականգնումը եւ արդար ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանությունների ձեւավորումը, պահանջում է ՀՀ իշխանություններից դուրս գալ իրեն բնորոշ անօրինական գործելաոճից,  վերջ տալ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների  հանդեպ համատարած ոտնձգություններին` մասնավորապես խոսքի ազատության, հավաքներ, երթեր, ցույցեր անելու քաղաքացիների իրավունքների մասով, անհապաղ ազատ արձակել ՀՀՇ ԵՄ անդամ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ անցկացնել անկախ ու արդար դատավարություն ինչպես Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների, այնպես էլ ապօրինություն գործած ոստիկանների մասով, կարեւորություն է տալիս եվրոպական եւ միջազգային բոլոր ազատական կառույցների հետ համագործակցությանը,  մասնավորապես  2012թ.-ի մայիսի 11-ին Երեւանում կայանալիք Եվրոպայի լիբերալ դեմոկրատական կուսակցությունների նախագահների տարեկան հերթական նիստին` այն համարելով գործունեության առաջնայնություններից մեկը, հանձնարարում է նորընտիր ղեկավար մարմնին ակտիվ գործունեություն ծավալել Երիտասարդական միության տարածքային-մասնաճյուղային ակումբների   ստեղծման ոլորտում` նպատակ հետապնդելով հասնել հանրապետության մասշտաբով  ՀՀՇ ԵՄ կառույցների ստեղծմանը, ազատական գաղափարներով,  պետական մտացողությամբ երիտասարդների անդամագրմանը եւ ավելի օպերատիվ ու համակարգված աշխատանքին, լինելով Հայաստանում ազատական գաղափարախոսությամբ առաջատար կուսակցության երիտասարդական թեւը` կարեւորում է գաղափարական խմբի ձեւավորումը եւ հանրապետությունում ազատական գաղափարների տարածումը` ակտիվ համագործակցելով մարզային ակումբների հետ, կարեւորում է նաեւ աշխատանքային  հարաբերությունների հաստատումը երիտասարդական այլ կառույցների հետ ու հանձնարարում ավելի ակտիվ շարունակել աշխատանքները նրանց եւ ուսանողական շրջանակների հետ` վերջիններիս խնդիրները մշտապես պահելով խիստ ուշադրության կենտրոնում, քաղաքական գործունեության մեջ անհրաժեշտություն համարելով քաղաքական տեխնոլոգիաների տիրապետումը` հանձնարարում է երիտասարդական միությանը, նորընտիր գործադիր խորհրդին նպաստել կուսակցության պաշտոնական կայքի աշխատանքներին ու վարկանիշի բարձրացմանը, ակտիվ ներկայություն  ունենալ մամուլում  եւ սոցիալական ցանցերում, հասարակական շերտերին դառնալ ավելի հասանելի, ակտիվորեն շարունակել  քաղաքական, քաղաքացիական, հասարակական միջոցառումների կազմակերպումը`դրանով իսկ անուրանալի ներդրում ունենալով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներից մեկի` քաղաքացիական հասարկության զարգացման գործում:

Հայոց Համազգային Շարժման Երիտասարդական միության 13-րդ համաժողով

18. դեկտեմբեր. 2011թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031