Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այսօր «Բարելոնա»-«Սանթոս» եղրափակիչ խաղը կսպասարկի ուզբեկ մրցավար

Դեկտեմբեր 18,2011 12:42

Այսօր Տոկիոյում կայանալիք ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպման, որում գլխավոր մրցանակը վիճարկելու են «Բարսելոնան» (Եվրոպա) եւ «Սանթոսը» (Հարավային Ամերիկա), գլխավոր մրցավար ՖԻՖԱ-ն նշանակել է վերջին չորս տարիների Ասիայի լավագույն արբիտր Ռավշան Իրմատովին (Ուզբեկստան):
34-ամյա մրցավարին երկրորդ անգամ է նման մակարդակի հանդիպում սպասարկել վստահվում: Նա նաեւ ԱՊՀ անդամ երկրներից միակ մրցավարն է եղել 2010 թվականին ՀԱՀ-ում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031